National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
16.01.2020
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 8

Հունվարի 16-ին Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովում քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենսդրական փաթեթը:

Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանի` օրինագծի ընդունումը պայմանավորված է ինչպես Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությամբ եւ դրանից բխող, այնպես էլ ԵՏՄ ոլորտային իրավակարգավորումներով:

Կառավարության հեղինակած «Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին հանձնաժողովը եւս տվել է դրական եզրակացություն:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ` համաձայնագիրը մշակվել է «Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին» Բոննի կոնվենցիայի շրջանակներում, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2010թ-ի հոկտեմբերի 27-ին, ուժի մեջ է մտել 2011թ-ի մարտի 1-ից:

Իրինա Ղափլանյանը նշել է, որ Բոննի կոնվենցիայի շրջանակներում մշակված 7 համաձայնագրերից մեկն էլ «Աֆրիկյան-Եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագիրն է, որի տարածքն ընդգրկում է 117 երկիր: Դրան անդամակցության վճարը Հայաստանի համար կազմում է տարեկան 2000 եվրո:

Փոխնախարարն ընդգծել է, որ համաձայնագիրն ընդգրկում է խոնավ տարածքներից իրենց տարեկան ցիկլի առնվազն մի մասում կախում ունեցող տարածաշրջանում հանդիպող բոլոր 235 թռչունների տեսակները՝ անկախ նրանց պահպանական վիճակից: Դրանցից ՀՀ տարածքում հանդիպում է հարյուր տասից ավելին:

Հանձնաժողովում քննարկվել է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել 20 օրենքներում՝ դրանցում «բնապահպանության բնագավառ» կամ «բնապահպանական ոլորտ» բառերը փոխարինելով «շրջակա միջավայրի ոլորտ» կամ «շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» բառերով:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրինագծով առաջարկվում է լրացնել օրենքի 11-րդ հոդվածը նոր պարբերություններով եւ ամրագրել, որ Երեւան քաղաքում արգելվում է տեղադրել կամ փակցնել ցանկացած տեսակի եւ չափսի արտաքին գովազդ առանց Երեւանի քաղաքապետարանի թույլտվության, ինչպես նաեւ արգելել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երեւան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, նաեւ ցանկացած այլ հանրային վայրերում՝ բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում եւ Երեւան քաղաքի վարչական սահմաններում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակների:

Հեղինակի տեղեկացմամբ՝ ներկա պահին մայրաքաղաքում առկա է 360 վահանակ, իսկ մինչ օրինագծի ընդունումն այդ թիվը կկրկնապատկվի:

Հանձնաժողովականները կարեւորելով օրենքի նախագիծը՝ ընդգծել են, որ կարգավորումը պետք է տարածվի ոչ միայն Երեւան քաղաքում, այլ ամբողջ հանրապետությունում:

Քննարկման արդյունքում որոշվել է հարցը կարգավորել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Օրինագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություններ են ստացել պատգամավոր Լենա Նազարյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, ինչպես նաեւ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Մի շարք օրինագծերի քննարկումներ հետաձգվել են մինչեւ 2 ամիս ժամկետով:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am